Արմինֆո. Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և չեզոքացրել է Արցախում օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել Արցախի պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումների հինգ ծառայողներ: Կանխվել է նաև Արցախի քաղաքացիների հետագա հավաքագրման փորձը։ Այդ մասին հաղորդել են Արցախի ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Նախաքննության նյութերի համաձայն, Արցախի քաղաքացիները, լինելով N զորամասի ծառայող, սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատել հայկական անունով գրանցված օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի օգտահաշվի հետ, որին հետագայում տրամադրել են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվություն՝ մարտական դիրքերի տեղակայման վայրերի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի քանակի, մարտական դիրքում առկա զենքի տեսակների և քանակի, ինչպես նաև հրամանատարական կազմի վերաբերյալ: Նրանցից մեկը բանկային փոխանցման միջոցով ստացել է 200 դոլար, մյուսներն այդպես էլ չեն ստացել իրենց խոստացված գումարները։ Պետական դավաճանության համար մեղադրանք է առաջադրվել Արցախի քաղաքացիների Ա.Ա.-ին, Մ.Ա.-ին եւ Հ. Բ.-ին: Նրանք ձերբակալվել են, հաղորդում է Արցախի ԱԱԾ-ը: