Արմինֆո. Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին չմասնակցած լրատվամիջոցների դիրքորոշումը որոշակի հիմքեր ունի։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Հունիսի 27-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական առցանց մամուլի ասուլիսին ընդառաջ հայկական 50-ից ավելի լրատվամիջոցներ, ներառյալ ԱրմԻնֆոն, հրաժարվել են "ֆորմալ հարցեր ուղարկել"՝ կոչ անելով նրան վերադառնալ մամուլի ասուլիսների դասական ձեւաչափին: Նախօրեին տարածված հայտարարության մեջ մեդիայի ղեկավարներն իրենց դիրքորոշումը պատճառաբանել են ի սկզբանե այ միջոցառման պատվիրված լինելու հանգամանքով: Մասնավորապես, հիմնականում, իշխանամետ ԶԼՄ-ների, բլոգերների և թելեգրամ-ալիքների հարցերի հնչեցմամ, դրանց նախնական համաձայնեցմամբ ասուլիսի կազմակերպիչների հետ: Մինչդեռ, մնացած լրատվամիջոցների հարցերը մնում են անպատասխան, խմբագրվում և խեղաթյուրվում են։
"Մեր գործընկերները բազմիցս ներկայացրել են իրենց հարցերի խեղաթյուրման վկայություններ, մի քանիսն, ընդհանրապես, չեն բարձրաձայնվել։ Եվ, հաշվի առնելով, որ ասուլիսի կազմակերպման դասական ձևաչափը նման հնարավորություններ չի նախատեսում, ԶԼՄ-ները հիմքեր ունեին ինչպես նման հայտարարության, այնպես էլ նման բոյկոտի համար։ Միևնույն ժամանակ, որոշակի իմաստով կարելի է հասկանալ նաև այն պատճառները, որոնք Փաշինյանին դրդում են հենց այս ձևաչափով պատասխանել հարցերին։ Դա, պատերազմից հետո ծագած անվտանգության ապահովման հարցերն են, որ հանրային միջոցառումները հաճախ քաղաքական մանիպուլյացիաների, ակցիաների ու սադրանքների առիթ են դառնում", - ընդգծել է նա։
Նավասարդյանի գնահատմամբ, վերլուծելով Փաշինյանի լեգիսլատուրայի շրջանում ասուլիսների թիվը, բացահայտվում է հասարակության հետ իշխանության շփումների նվազման ընդհանուր միտումը։ Այդ թվում՝ լրագրողների միջոցով։ Ինչը քննարկման շրջանակներից դուրս է թողնում հասարակությանը հուզող բազմաթիվ խնդիրներ։ Ընդ որում, որոշակիորեն վարչապետը նաեւ փորձում է խուսափել շատ հարցերի բովանդակային պատասխանից։ Ինչպես նաեւ այն տեղեկությունների տարածումը, որոնք կարող են լրացուցիչ հարցեր եւ լարվածություն առաջացնել հասարակության շրջանում:
"Այլ կերպ ասած՝ նման ասուլիսներով վարչապետը փորձում է հանդարտեցնել կրքերը, խուսափել անցանկալի էքսցեսներից և հնչեցնել անհրաժեշտ, բայց ոչ ցանկալի տեղեկատվություն, հարցերի պատասխաններ, որոնք անխուսափելիորեն կհնչեն "կենդանի" մամուլի ասուլիսի ժամանակ ։ Չեմ կարող ասել, թե ապագայում ինչ ձևաչափով են լինելու վարչապետի ասուլիսները։ Պարզապես, այն պատճառով, որ ինձ համար միշտ չէ, որ հասկանալի է մեր իշխանության վարքագծի տրամաբանությունը", - եզրափակել է Նավասարդյանը։