Արմինֆո. Խոսել այն մասին, թե ինչ է եղել նախկինում զուրկ որեւէ իմաստից: Պարզապես, այն պատճառով, որ այսօրվա իրողություններում դա այլեւս իրական նշանակություն չունի: ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը։
"Կարելի է, իհարկե, արձանագրել, որ 1997-98թթ. Հայաստանը փաստացի տապալեց Արցախյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակը՝ դրանով իսկ բաց թողնելով խաղաղություն հաստատելու հնարավորությունը։ Սա է էությունը, իսկ մնացած բոլոր բառերը՝ ներառյալ 2018 թվին հենց Փաշինյանի հայտարարությունները, ոչ մի նշանակություն չունեն։ Այսօր մենք բախվել ենք շատ անբարենպաստ աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի, մինչդեռ, այլ իրավիճակի ձևավորման ուղղությամբ ցանկացած ճանապարհ պահանջում է հարաբերությունների կարգավորում հարևան երկրների հետ", - նկատել է նա։
Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, որում այսօր գտնվում են Հայաստանն ու Արցախը, բնութագրելով որպես չափազանց բարդ եւ մարտահրավերներով ու սպառնալիքներով լի, Աթանեսյանը նշել է, որ նման քաոսի մեջ կարող է գալ մի պահ, երբ արցախահայության ճակատագիրը որևէ մեկին, ընդհանրապես, չի մտահոգի։ Ինչպես այսօր, մեծ հաշվով, ոչ ոքի չի հուզում սիրիացիների կամ ուկրաինացիների ճակատագիրը։ Նման իրավիճակում որոտաձայն հայտարարություններ անելը, որոնք բացառում են Արցախի շուրջ այս կամ այն սցենարը, նրա կարծիքով, ընդհանուր ոչինչ չունի real politik-ի հետ։
Այս լույսի ներքո, զուտ մարդկայնորեն, որպես Արցախի բնակիչ, չողջունելով վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունը, ըստ որի, արցախահայության անվտանգությունը, ազատություններն ու իրաավունքներն ապահովող Արցախի ցանկացած կարգավիճակ կարող է համարվել հակամարտության լուծում, Աթանեսյանը կարծում է, որ ստեղծված պայմաններում այլընտրանք, պարզապես, չկա:
"Այդ պայմանները՝ 44-օրյա պատերազմի արդյունքում ուժերի հարաբերակցությունն է, միջազգային քաղաքական կոնյունկտուրան, 1994 թվին հաղթած հայկական կողմի անկարողությունը՝ 26 տարվա ընթացքում հասնել երկրորդ հայկական պետության անկախության ճանաչմանը Բաքվի կողմից։ Նման պայմաններում նույնիսկ արցախահայության իրավունքների ապահովումը հեռանկար է, որին դեռ պետք է հասնել։ Հատկապես՝ ադրբեջանական հետպատերազմյան ախորժակի ֆոնին", - ամփոփել է Աթանեսյանը։