Արմինֆո. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի Երեւանը ձերբազատվի պատրանքներից։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Ե.Մ. Պրիմակովի անվան ՀՏՄՀԻ ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:
"Ամեն ինչ, տառացիորեն ամեն ինչ գտնվում է մակերեւույթին և տեսանելի է, նույնիսկ, անզեն աչքի համար: Թուրքիան եւ Ադրբեջանը հանդես են գալիս միասնաբար եւ բավականին խորամանկ քաղաքականություն են վարում բոլոր վեկտորներով, ներառյալ՝ ռուսականը: Նույն կերպ իրավիճակային է նաև Արևմուտքի հետ նրանց համագործակցությունը, որը Անկարան և Բաքուն նույնպես համապատասխանեցնում են իրենց շահերին։ Նման ֆոնին՝ Երևանի ընթացիկ քաղաքականությունն ու հաշվարկները, մեղմ ասած, հարցեր են առաջացնում", - կարծում է նա։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարայի կողմից նախապայմանների բացակայության պարբերական հիշատակումը փորձագետը պայմանավորում է այդ գործընթացի փաթեթավորումը ճիշտ ձևակերպելու Թուրքիայի ձգտումով։ Առաջին հերթին՝ Արեւմուտքում դրա տեսողական ընկալման համար: Մինչդեռ, իրականում, այդ հայտարարություններում բովանդակային իմաստ, նրա կարծիքով, պարզապես չկա։ Քանի որ Թուրքիայի կողմից սեփական շահերն այս հարցում Ադրբեջանի շահերի հետ կապելն արդեն նախապայման է։
Մինչդեռ, ըստ Նադեին-Ռաեւսկու, Թուրքիայի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ գործընթացների փոխկապակցվածության մասին արդեն միանգամայն բացահայտ խոսում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմում: Իսկ մինչ այդ մասին միանգամայն պարզ էր ՝ ելնելով թուրք բարձրաստիճան անձանց հայտարարություններից: Այս ամենը միասին թույլ է տալիս պնդել, որ առանց Բաքվի համաձայնության Թուրքիան մեկ քայլ անգամ չի անի հայկական ուղղությամբ։
"Այլ կերպ ասած՝ ակնհայտ է, որ Բաքուն Անկարային հայ-թուրքական սահմանի բացման համաձայնություն կտա միայն այն ժամանակ, երբ համաձայնություն ձեռք բերվի հայ-ադրբեջանական ուղղությամբ ։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումը առանց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների անհնար է։ Սա իրականություն է, որը հաշվի չառնել անհնար է: Մնացած ամեն ինչ հայ-թուրքական կարգավորման մեջ ածանցվում է հենց այդ իրականությունից", - ամփոփել է արեւելագետը։