Արմինֆո. Այն ֆոնին, երբ Բաքուն ձգտում է ստիպել Երեւանին հրաժարվել Արցախի ցանկացած կարգավիճակից, այն լուծել մնացած Ադրբեջանի կազմում՝ արցախցիներին պահելով որպես պատանդ, հայկական շահերն այդ հարցում դեռեւս ձեւակերպված չեն։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
"Եվ այն, որ մինչև 44-օրյա պատերազմը այդ շահերն արտահայտվում էին ստատուս-քվոյի սպասարկմամբ, որի պահպանումը երաշխավորվում էր արտաքին, այլ ոչ թե մեր սեփական ուժերով, հայոց պետականության ամենամեծ խնդիրն է։ Ունենալով արտաքին քաղաքականության իրականացման ձևական գործիքակազմ ՝ մեր պետությունն այս տարիների ընթացքում, նույնիսկ, չփորձեց այլընտրանքային օրակարգ ձևավորել։ Թեեւ, նման գաղափարներ եղել են եւ առաջարկվել են: Որպես արդյունք ՝ այսօր ինքնիշխանության վերականգնումը պահանջում է մեծ և հետևողական աշխատանք", - նկատել է նա։
Դիվանագետի կարծիքով, այսօրվա իրողություններում այդ աշխատանքը, կարեւորագույն խնդիրների ուրվագծման եւ դրանց լուծման ուղիների որոնումը պետք է իրականացվի պրոֆեսիոնալ թիմի կողմից՝ պետական եւ քաղաքական կառույցներից դուրս: Մինչդեռ, Հայաստանում փորձագիտական-վերլուծական շրջանակները, դժբախտաբար, զբաղված են կամ իշխանության, կամ արտաքին ուժերի, բայց, հաստատ, ոչ Հայաստանի շահերի սպասարկմամբ։ Ընդ որում, երկու դեպքում էլ դա արվում է արդեն կատարված, այլ ոչ թե կանխատեսվող գործողությունների վերլուծական արդարացման միջոցով։
Մինչդեռ, ըստ Մելիքյանի, որևէ իմաստից զուրկ են արցախցիների անվտանգության որևէ երաշխիքի մասին խոսակցությունները, եթե Արցախը կարգավիճակ չի ունենալու: Մինչդեռ, գոյություն ունեցող իրավիճակում Բաքուն ոչ միայն բոլորովին մտադիր չէ դա անել, այլև պնդում է, անգամ, ԼՂԻՄ-ի գոյության բացակայության մասին ՝ վկայակոչելով այն լուծարելու մասին դեռևս 90-ականների սկզբին ընդունված որոշումը: Մինչդեռ, Արցախը, ըստ Մելիքյանի, պետք է կարգավիճակ ունենա՝ ամեն դեպքում։ Ճիշտ այնպես, ինչպես նա ուներ ՝ սկսած ԽՍՀՄ-ի ստեղծումից։ Այս լույսի ներքո՝ Արցախին ինքնիշխան Ադրբեջանի մաս համարել հնարավոր չէ՝ ոչ մի անվան տակ։
"Եվս մեկ կարևոր խնդիր է արցախցիների և, օրինակ, նախկինում Սյունիքում բնակված ադրբեջանցիների իրավունքների միջև զուգահեռներ անցկացնելու Բաքվի փորձերը։ Երբեք չպետք է մարդու իրավունքների խնդիրը շփոթել պետական կարգավիճակ ունենալու այս կամ այն տարածքի իրավունքի հետ։ Մինչդեռ, ի տարբերություն նախկինում Հայաստանում բնակված ադրբեջանցիների, արցախահայությունն այդ իրավունքն ունեցել է երեկ և ունի այսօր։ Իսկ Հայաստանը հրաժարվել է Ադրբեջանից ավելի քան կես միլիոն հայ փախստականների իրավունքների պաշտպանության իր բնական առաքելությունից։ Եվ դրանով իսկ հնարավորություն է ընձեռել Բաքվին այսօր պատրաստակամություն հայտնելու պաշտպանել բոլոր հայերի իրավունքներն Ադրբեջանում ՝ առանց Արցախին կարգավիճակ տալու", - ամփոփել է դիվանագետը։