Արմինֆո.Հայաստանը չի հրաժարվել Թբիլիսիում եռակողմ հանդիպումից: Այդ մասին հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Հայաստանն, իբր, հրաժարվել է Թբիլիսիում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկից:
«Մենք ոչ միայն չենք մերժել, այլև մշտապես դրական ենք արտահայտվել նման հավանական հանդիպման մասին՝ միաժամանակ նշելով, որ պետք է աշխատանք տանել հանդիպման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ», - ընդգծել է ԱԳՆ մամուլի խոսնակը։