Արմինֆո. Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ) նախատեսում է ռուսական դպրոցներ բացել Ղրղզստանում, Հայաստանում եւ Թուրքիայում, այնտեղ երեխաներին կպատրաստեն ռուսական բուհեր ընդունվելու համար: Այդ մասին հաղորդել է ՄՄՀՊԻ ռեկտոր Անատոլի Տորկունովը ՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) "Ռուսական բարձրագույն կրթության միջազգայնացումը արդի պայմաններում" նստաշրջանում:
Տորկունովը նշել է, որ այս պահին ձևավորվել է թիմ, որն աշխատում է ԱՊՀ երկրների հետ համագործակցության զարգացման ուղղությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը, որը կազմակերպել է "Ռոսկոնգրես" հիմնադրամը, ընթանում է հունիսի 15-18-ը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հայտարարել էր, որ "հայ գործընկերների խնդրանքով նախատեսվում է Հայաստանում նոր ռուսական դպրոցների բացում":