Արմինֆո.Վրաստանը ողջունում է Եվրոպական միության աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործում։ Այդ մասին հայտարարել Է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով Բաքվի IX գլոբալ համաժողովում։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Վրաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ Եվրամիությունն անհրաժեշտ փորձ ունի այդ հարցում: Զուրաբիշվիլիի կարծիքով, Հարավային Կովկասը կարող է ավելի կարեւոր տարածաշրջան դառնալ, եթե այստեղ երկարաժամկետ խաղաղություն հաստատվի: Այդ համատեքստում նա կարևորել է Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների զարգացումը։ "Ուկրաինայի պատերազմը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան կարեւոր է բոլոր երկրներին միասին աշխատել եւ աջակցել միմյանց", - ամփոփել է Զուրաբիշվիլին: