Արմինֆո. Իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունում քննարկումներ են ընթանում ընդդիմադիր խորհրդարանականներին պատգամավորական մանդատից զրկելու հնարավորության շուրջ: Այդ մասին հունիսի 16-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ այդ քննարկումները դարձել են հասարակական պահանջի արդյունք, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ, հետևելով ընդդիմադիրների պահվածքին, և տեսնելով, թե ինչպես են նրանք օգտագործում պատգամավորական մանդատները, դնում են խորհրդարանում նրանց մնալու նպատակահարմարության հարց։ "Տարբեր պատգամավորներ հանդես են գալիս տարբեր առաջարկներով, որոշում՝ որպես այդպիսին, չկա, բայց մենք միշտ քննարկում ենք հանրային պահանջին առնչվող հարցերը", - հայտարարել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ արդեն մոտ երկու ամիս խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս "Հայաստան" եւ "Պատիվ ունեմ" խմբակցությունների, չի մասնակցում Ազգային ժողովի աշխատանքներին՝ անցկացնելով հանրահավաքներ եւ երթեր: