Արմինֆո. Թյուրքական շահն ամենևին էլ հաղորդակցությունների ապաշրջափակումը կամ, նույնիսկ, Հայաստանի տարածքով միջանցքի բացումը չէ։ Իրական շահը հայկական ազգային ինքնության ոչնչացումն է, քանի որ հայ ազգի անհետացումից հետո ինքնըստինքյան փակվելու է նաև Թուրքիային այդքան անհանգստացնող Հայկական հարցը։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
"Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի 2009-2010թթ. փուլը համընկել է մի շարք երկրների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման շքերթի հետ, ինչը բավականին ծանր միջազգային դրության մեջ էր դրել Անկարային։ Մինչդեռ, երբ կարգավորման ներկա փուլը թուրքերի համար բացարձակապես ոչ մի սպառնալիք չի պարունակում, քանի որ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար Հայաստանը՝ որպես քաղաքական գործոն, այսօր գոյություն չունի", - ընդգծել է նա:
Իսկ, այսպես կոչված, "հարաբերությունների կարգավորմանը" հասնելուց հետո թուրքերը, ըստ քաղաքական գործչի, անխուսափելիորեն հզոր տնտեսական էքսպանսիա կսկսեն Հայաստանում։ Դա կհանգեցնի երկրից բնակչության ևս մեկ երրորդի արտահոսքին։ Ըստ Զաքարյանի, հայ հասարակության գիտակից մասը թուրքական էքսպանսիայի պայմաններում ապրել, պարզապես, չի համաձայնի եւ նման իրադրություն չի հանդուրժի, ինչն էլ կհանգեցնի երկրից վերջիններիս, ինչպես նա արտահայտվել է, հայ հասարակության սերուցքի արտագաղթին:
Այս փուլում ընդդիմությանը, ըստ հանրապետականի, հաջողվել է փողոցներում իր պայքարով Հայաստանի պարտվողական իշխանություններին ստիպել է սահմանափակել Հայաստանի և Արցախի անվտանգության ոլորտի էական թուլացմանն ուղղված դավադիր գործողությունները։ Քանի որ հենց հայ հասարակության մի մասի պայքարի շնորհիվ աշխարհը տեսավ, որ Հայաստանում բոլորովին չեն պատրաստվում "միջանցք" դառնալ այլ երկրների տնտեսական շահերն ապահովելու համար։
"Աշխարհը տեսավ, որ Հայաստանում չեն պատրաստվում հանդուրժել մի իրավիճակ, երբ թուրքերն ու ադրբեջանցիները մեզ օրակարգ են թելադրելու, և նրանց շահերը չեն կարող և չեն ապահովվելու և իրականացվելու մեր շահերի հաշվին։ Դրանով իսկ ընդդիմությանը բողոքի շարժման շնորհիվ հաջողվեց լուծել արտաքին քաղաքական այս լուրջ խնդիրը, որը Փաշինյանին չէր հաջողվում լուծել իր իշխանության ղեկին գտնվելու տարիներին, որտեղ նա իրեն քշել է մուրճի եւ զնդանի արանքը", - ամփոփել է քաղաքական գործիչը։