Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ոչ թե նպատակ է, այլ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովման միջոց:
Վարչապետի կարծիքով ՝ իրականությունը, որքան էլ այն դժվար լինի հասկանալու համար, պետք է հասանելի լինի հանրությանը ։ "Հենց այդ պատճառով ես հրապարակայնացնում եմ նախորդ բանակցությունների ամբողջական բովանդակությունը, որպեսզի բոլորին պարզ, հասկանալի լինի այն դաշտը, որում մենք աշխատել ենք եւ շարունակում ենք աշխատել", - հունիսի 15-ին խորհրդարանական ամբիոնից հայտարարել է նա:
Փաշինյանը նշում է, որ եթե նախկինում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայկական կողմի հայեցակարգի հիմքում դրված էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ինչից բխում էին Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ապա այժմ հիմքում ընկած են իրավունքներն ու անվտանգությունը, ինչից արդեն բխում է կարգավիճակը: "Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ տվյալ իրավիճակում կարգավիճակը ոչ թե նպատակ է, այլ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության, իրավունքների եւ ազատությունների ապահովման միջոց: Դա հասկանալի է միջազգային հանրությանը, ավելի հասկանալի է դարձնում մեր նպատակները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը",- նշել է նա։