Արմինֆո. Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի Հավաքական անվտանգության բաժնի պետ, գեներալ-մայոր Ֆրանչեսկո Դիելլայի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես հաղորդել է համալսարանի մամուլի ծառայությւոնը, հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը: Հյուրերին ողջունել է ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը՝ կարևորելով պատվիրակության անդամների այցը համալսարան:
ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ռազմական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ավագ դասախոս, փոխգնդապետ Առլեն Շահվերդյանը հյուրերին ներկայացրել է ՊԱՀՀ-ի ստեղծման պատմությունը և գործունեության հիմնական ուղղությունները:
Գեներալ-մայոր Դիելլան իր մեծ տպավորությունն է հայտնել համալսարանի գործունեությունից: Կողմերը բարձր են գնահատել հանդիպումը: