Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (American University of Armenia) նախագահ Կարին Մարկիդեսի հետ:
Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, տիկին Լույոն և տիկին Մարկիդեսն ունեցան բուռն քննարկումներ՝ մասնավորապես ուղղված դեսպանությունների խմբի ստեղծմանը՝ կազմակերպելու կոնֆերանսներ կամ բանավեճեր տարբեր թեմաների շուրջ, ինչպիսիք են ժողովրդավարությունը կամ արհեստական ինտելեկտով պայմանավորված հումանիտար և սոցիալական գիտությունների զարգացումը:
Տիկին Մարկիդեսն անդրադարձավ նաև մի ծրագրի, որը Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ կհամախմբի Հայաստանի մի քանի համալսարաններ տարբեր թեմաների շուրջ, ինչպիսիք են կառավարումն ու նորարարական գործընթացները: Ծրագրի շնորհիվ ուսանողները ձեռք կբերեն նոր հմտություններ կառավարման և ձեռներեցության ոլորտներում: