Արմինֆո.Պատմականորեն եղբայրական և դաշնակցային հարաբերությունների բերումով Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր բարեկամների և դաշնակիցների շրջանում։ Այդ մասին հունիսի 13-ին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ պետական ընդունելության ժամանակ։
«Սրտանց ողջունում եմ ձեզ Ռուսաստանի օրվա առթիվ ընդունելությանը: Ռուսաստանը ավելի քան հազարամյա պատմություն, յուրահատուկ բնական և հոգևոր հարստություն ունեցող երկիր է, որը միավորում է բազմաթիվ ժողովուրդների, ազգությունների և կրոնական դավանանքների. երկիր, որը, շարունակելով բազմադարյա ավանդույթները, զարգանում է որպես բազմազգ երկիր և ընդ որում միասնական է իր բազմազանության մեջ։ Այսօր մենք ապրում ենք ազատ, ուժեղ և իր վրա վստահ պետության մեջ, որի ուժը միասնության մեջ է: Ռուսաստանի ղեկավարության քաղաքականության մեջ առանցքային նշանակություն ունի ուղեգծի համակողմանի արդիականացման շարունակությունը՝ քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցության անշեղ բարձրացմամբ և ազգային ներուժի զարգացումը: Կարևոր է, որ գիտատեխնոլոգիական ոլորտում առաջատար դիրքեր ապահովելու ձգտումը ներդաշնակորեն համադրվում է մշակութային ինքնության և հոգևոր արժեքների պահպանման նկատմամբ մեծ ուշադրությանը, որոնք ռուսաստանցիների կյանքի և գոյության հիմքում են ընկած: Հենց դրան էլ ուղղված են եղել 2020թ. հանրաքվեում Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ ընդունված փոփոխությունները։ Ռուսաստանը համաշխարհային հանրության անբաժանելի մասն է: Նրա մշակույթը, շնորհիվ իր բազմազգ բնության, տարբերում է բացությունն ու այլ երկրների մշակույթների հետ արդյունավետ փոխգործակցության պատրաստակամությունը: Այս մոտեցումը սահմանում է արտաքին քաղաքական առանցքային դիրքավորումները՝ ուղեգիծ դեպի բազմաբևեռ աշխարհի ձևավորում, որ համատեղում է քաղաքակրթությունների, ավանդույթների, ինքնությունների բազմազանությունը արդյունավետ և համահունչ փոխգործակցությամբ, իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքին հավատարիմ մնալու սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքների հաստատակամ պաշտպանումը Ռուսաստանին մղում է պայքարի առաջնագիծ այն ուժերի դեմ, որոնք ուղղորդված են գլոբալ գերակայության, աշխարհին իրենց բացառիկ շահերը պարտադրելուն։ Հատկապես որոշակիորեն դա արտահայտվում է հիմա, երբ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի տարածքում։ Գործողություն, որը մեզ, փաստորեն, պարտադրվեց հենց նրանց կողմից, ովքեր երկար տարիներ մեծամտաբար հրաժարվում էին ականջալուր լինել մեր մտահոգություններին՝ կապված մեր երկրի կենսական կարևոր շահերի և անվտանգության հետ։ Մենք բախվում ենք միջազգային հարաբերությունների համակարգից Ռուսաստանին հեռացնելու փորձերին։ Ռուսաստանը հաստատակամորեն դիմակայում է և դիմակայելու է նման քաղաքականությանը։ Ռուսաստանի ներուժն ու դերը չափազանց կարևոր են աշխարհի ճակատագրերի համար, որ այն հնարավոր լինի պարզապես «չեղարկել»։ Դրա հետ մեկտեղ, մենք հենվում ենք ոգով մեզ հարազատ, սեփական ինքնիշխանությունը պաշտպանել կարողացող գործընկերների աջակցության վրա, որոնք այսօր այստեղ են մեր ընդունելությանը։ Հատուկ հարաբերությունները մեզ կապում են եղբայրական երկրների հետ, որոնց հետ մենք բոլորովին վերջերս ապրել ենք միասնական պետությունում։ Ինչպես և նախկինում, մեծ նշանակություն ենք տալիս ինտեգրացիոն կապերի զարգացմանը, ինչը համակցվում է Ռուսաստանի ղեկավարության՝ մեզ համար ընդհանուր մայրցամաքում, մեծ Եվրասիական գործընկերության ձևավորման ուղեգծի հետ։ Շնորհիվ պատմականորեն եղբայրական և դաշնակցային հարաբերությունների՝ մեր ընկերների և դաշնակիցների թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանը։ Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Այս տասնամյակների ընթացքում մեր երկրների միջև համագործակցությունը տարբերվել է ինտենսիվ, վստահելի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների գծով ակտիվ փոխգործակցությամբ: Հետևողականորեն զարգացել և շարունակում են զարգանալ տնտեսական կապերը. 2021 թվականի արդյունքներով ապրանքաշրջանառությունը գերազանցել է մինչհամաճարակային արժեքները և կազմել շուրջ 2,6 մլրդ ԱՄՆ դոլար: Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հիմնական և հուսալի տնտեսական և ներդրումային գործընկերոջ դիրքերը։ Ընդլայնվում է մեր մշակութային, կրթական և հումանիտար համագործակցությունը։ Առանցքային նշանակություն ունի երկկողմ արդյունավետ համագործակցությունը անվտանգության ոլորտում՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային: Մեր երկրներն ակտիվորեն փոխգործակցում են միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ- ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում։ Ռուսաստանը տալիս է հատուկ նշանակություն համառ և լարված աշխատանքին՝ գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ, որն ուղղված է տարածաշրջանային խնդիրների լուծմանը թե՛ տրանսպորտային և տնտեսական կապերի բացումը, հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավում, ներառյալ արդար, բոլոր կողմերի իրավունքներն ու շահերը հաշվի առնող Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում, թե՛ առաջխաղացում դեպի Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ, լիարժեք հարաբերություններ։ Մի խոսքով, Ռուսաստանն ակտիվորեն աջակցում և աջակցելու է այն ամենին, ինչը նպաստում է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և անվտանգ զարգացման համար հիմքի ստեղծմանը։ Ուզում եմ հատուկ նշել տարածաշրջանի համար այն բացառիկ կարևոր դերը, որը խաղում է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Այս ամենը, ինչպես նաև պատմության, մշակույթի և արժեքների ընդհանրությունները միավորում են մեր երկրներին՝ ի դեմս այն մարտահրավերների, որոնց մենք այսօր բախվում ենք։ Հենց նրանք են ակնհայտ ցույց տալիս հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման պահանջվածությունը, որոնք ամուր հիմք են մնալու մեր ժողովուրդների խաղաղության, բարեկեցության և բարգավաճման համար», - Ամփոփել է Կոպիրկինը։