Արմինֆո. Դիմադրության շարժումը երկրի ճակատագրով մտահոգ բոլոր մարդկանց հրավիրում է Ֆրանսիայի հրապարակ՝ հունիսի 14-ին, ժամը 19:30-ին: Իսկ այսօր հրապարակում քննարկումներ կլինեն։
Հատկանշական է, որ հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք դիմադրության շարժումը կհասնի ցանկալի արդյունքների, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել սպասել շարժման համակարգող, ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը: "Ցանկալի արդյունքներ։ Իհարկե! կլինեն ցանկալի արդյունքներ։ Վաղը չէ մյուս օրը (հունիսի 14 - խմբ.) կլսեք, թե այդ մասին ինչ կասի ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը", - ասել է Սերժ Սարգսյանը ։
Նշենք, որ դիմադրության շարժումը մայիսի 1-ից անհնազանդության ակցիաներ է անցկացնում հանրապետության ողջ տարածքում ՝ պահանջելով ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը ։ Շարժման մեջ համոզված են, որ Հայաստանում գործող իշխանությունը կործանարար քաղաքականություն է վարում հայկական պետության և Արցախի համար և չի կարող ներկայացնել երկրի շահերը միջազգային ասպարեզում ։