Արմինֆո.Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը փոխակերպվել է աշխարհաքաղաքական խաղերի թիրախի: Դա շատ բացասական պահ է ինչպես բուն հակամարտության հեռանկարների, այնպես էլ հակամարտող կողմերի համար։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։
"Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ աննախադեպ դիմակայության այս փուլում իրադարձությունների նման զարգացումից խուսափելը, գործնականում, անհնար էր։ Ի սկզբանե պարզ էր, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածությունը, ռազմական բախումը չէր կարող չարտաացոլվել ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև մնացած բոլոր տարածաշրջանների վրա, որտեղ մենք ունենք մեր շահերը", - ընդգծել է նա։
Որպես արդյունք, արևելագետի կարծիքով, աշխարհաքաղաքական տրամաբանության տեսանկյունից Բրյուսելն այսօր ակտիվորեն օգտագործում է Ռուսաստանի համար բավական վատ ընդհանուր միջազգային իրավիճակը ՝ Մոսկվայի շահերի հաշվին ոչ միայն ուկրաինական, այլև ցանկացած այլ ուղղությամբ առաջ շարժվելու նպատակով։
Ընդ որում, Սկակովը աշխարհաքաղաքական իրավիճակի արեւմտյան գնահատականները չափազանց վարդագույն է համարում։ Նրա կարծիքով, նույնիսկ նույն Ուկրաինայում ՌԴ-ն ունի բացառապես ռազմական ներգրավվածություն։ Մինչդեռ սեփական շահերի մնացած ոլորտներում Մոսկվան շարունակում է աշխատել, գործնականում, սովորական ռեժիմով ։ Որպես արդյունք, ըստ քաղաքագետի, կովկասյան վեկտորում ԵՄ-ի միակ ձեռքբերումն այսօր Բրյուսելում և Բրյուսելի միջնորդությամբ ընթացող բանակցություններն են:
"Այսպես թե այնպես, այդ ամենը մեզ ոչ մի լավ բան չի խոստանում։ Իսկ ապագա ազդակները Հարավային Կովկասի իրավիճակում այսօր, գործնականում, անհնար է կանխատեսել։ Ներկայիս իրավիճակի գնահատականներում շատերը Կովկասում եվրոպական դիվանագիտության ակտիվացումը գնահատում են որպես Ռուսաստանի սխալ, որն անհրաժեշտ է շտկել։ Մեր ԱԳՆ-ը, իր հերթին, դատելով ըստ ամենայնի, համոզված է Հարավային Կովկասում իր նկատմամբ այլընտրանքների բացակայության մեջ, ինչն այնքան էլ չի համապատասխանում առկա իրողություններին։ Բայց նաեւ իրավիճակը փոխելը նույնպես բավականին բարդ է", - ամփոփել է արևելագետը։