Արմինֆո.Հայտնի ամերիկացի գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արդեմ Պատապուտյանը ժամանել է Երեւան, հաղորդում է Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը:
Նա կմասնակցի Գիտության եւ բիզնեսի օրերին, որոնք տեղի կունենան հունիսի 13-17-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ: Միջոցառմանը կմասնակցեն նաև Synopsys Armenia-ի նախագահ Երվանդ Զորյանը, Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Արմեն Հերլոփյանը, Թումո-ի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուղյանը և այլք:
Միջոցառման նպատակն է ցույց տալ, թե ինչպես կարելի է բիզնեսում արդյունավետ օգտագործել գիտության ձեռքբերումները, ինչպես գիտությունը դարձնել երիտասարդության համար գրավիչ:
Համաժողովի ձևաչափով հիմնական միջոցառումը տեղի կունենա հունիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հիշեցնենք, որ ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ամերիկացի գիտնականներ Դեւիդ Ջուլիուսը եւ Արդեմ Պատապությանը ՝ "ջերմաստիճանի եւ հպման ընկալիչների հայտնաբերման համար":