Արմինֆո.Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները Երեւանում կայացած նիստի արդյունքում ընդունել են համատեղ հայտարարություն միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ պետությունները խորը մտահոգություն ենք հայտնում միջազգային անվտանգության համակարգի շարունակական դեգրադացման կապակցությամբ,
Կարեւոր են համարում վերահաստատել իրենց դիրքորոշումը հավասար եւ անբաժանելի անվտանգության սկզբունքի ապահովման եւ անշեղ պահպանման վերաբերյալ, որն արձանագրված է, մասնավորապես, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մի շարք փաստաթղթերում, ներառյալ ԵԱՀԿ-ի 1999 թ. եվրոպական անվտանգության խարտիան եւ ԵԱՀԿ 2010 թ. Աստանայի գագաթնաժողովի հոբելյանական հռչակագիրը: Այս սկզբունքը յուրաքանչյուր պետության անվտանգության անքակտելի կապն է մյուս բոլոր երկրների անվտանգության հետ եւ այլոց անվտանգության հաշվին որոշ պետությունների անվտանգության ամրապնդման անթույլատրելիությունը: Կարևոր է ապահովել նրա միատեսակ մեկնաբանությունը ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունների շրջանում։
«Ընդգծում ենք, որ թվարկած փաստաթղթերին համապատասխան, ոչ մի պետություն, պետությունների խումբ կամ կազմակերպություն չի կարող օժտված լինել խաղաղության և կայունության պահպանման առավել պատասխանատվությամբ։
Մենք հանդես ենք գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գլխավոր դերի հետագա ամրապնդման օգտին ՝ միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում, որը նրա վրա դրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ:
ՀԱՊԿ անդամ պետությունները կոչ են անում կառուցել պատերազմներից ու հակամարտություններից , բռնություններից ու ճնշումներից զերծ աշխարհ, զարգացնել համակողմանի, իրավահավասար եւ փոխշահավետ համագործակցություն, հասնել համապարփակ, կայուն եւ համագործակցության վրա հիմնված անվտանգության ՝ հաշվի առնելով բոլոր պետությունների եւ ժողովուրդների շահերը", - ասվում է
Հայտարարությունում, որի տակ ստորագրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: