Արմինֆո."Մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկում լայն տարածքում ՝ Ադրբեջանից մինչև Լիբիա, Բալկաններից մինչև Կենտրոնական Ասիա։
Հենց այդ մոտեցումների լույսի ներքո՝ 2020 թվականի վերջին մենք պաշտպանեցինք մեր եղբայրներին Ադրբեջանում՝ Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ",- հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ նախօրեին Իզմիրում ելույթ ունենալով Efes-2022 միջազգային զորավարժությունների շրջանակում: Այդ մասին հաղրդել է "Անադոլու"-ն։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի պարտավորությունները հիմնված են ոչ միայն միջպետական եւ միջազգային համաձայնագրերի, այլեւ պատմական ընդհանրությունների եւ մշակութային կապերի վրա:
Թուրք առաջնորդը հիշեցրել է, որ պատերազմի արդյունքում, որն սկսվել էր, իբր, հայկական կողմի սադրանքներից եւ ավարտվել Ադրբեջանի հաղթանակով, 44-օրյա պայքարի արդյունքում վերջակետ դրվեց "30-ամյա հայկական օկուպացիային": Նա նշել է, որ այդ գործընթացում Թուրքիան ուժերի ներածի չափ օգնություն է ցուցաբերել Ադրբեջանում գտնվող եղբայրներին, գործել է "մեկ ազգ եւ երկու պետություն" սկզբունքի հիման վրա, ընդգծել է նա:
"Այսօր Աղդամի մոնիթորինգային կենտրոնում ՌԴ և Թուրքիայի զինված ուժերը համատեղ ջանքեր են գործադրում հրադադարի ռեժիմը պահպանելու համար։ Բացի այդ, Էրդողանի ասելով, երկու երկրները սերտորեն համագործակցում են ադրբեջանական բանակի ռազմական պատրաստության և արդիականացման, ինչպես նաև ականների որոնման և վնասազերծման հարցերում: