Արմինֆո.Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ում Վայոց ձորի մարզում բանակային ԿամԱԶ-ի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել են 10 ժամկետային զինծառայողներ եւ մեկ սպա: Այսդմասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի պաշտպանության նախարարությունում։
Ըստ գերատեսչության՝ մեկ զինծառայողի կողոսկրը կոտրվել է, մյուս տուժածների վիճակը բավարար է: "Նրանք, հիմնականում, քերծվածքներ են ստացել", - նշել են ՀՀ ՊՆ-ում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆոն, վթարը տեղի է ունեցել հունիսի 7-ին, ժամը 10:40-ի սահմաններում: ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող ԿԱՄԱԶ-ը, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Վթարի հետեւանքով 11 զինծառայողներ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։