Արմինֆո.Դիմադրության շարժման առաջնորդները հանդիպել են Արցախի ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարության հետ։ Այդ մասին հաղորդել է շարժման համակարգող, "Հայաստան" ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ փոխխոսնակ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։
«Այսօր հանդիպել ենք Արցախի Հանրապետության ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Քննարկել ենք Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները: Քննարկվել է նաև Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսևորումները: Պայմանավորվել ենք առավել կազմակերպված շարունակել նման ձևաչափով փոխադարձ համդիպումներն ու քննարկումներն, ինչպես նաև աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում և Սփյուռքում Շարժման ընդլայնման ուղղությամբ», - գրել է Սաղաթելյանը «Ֆեյսբուքի» իր էջում: