Արմինֆո. Չունենալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության մանդատ՝ Եվրամիությունը հստակ ծրագիր ունի այդ գործընթացում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌՄԳԽ նախագահության անդամ, Վալդայի բանավիճային ակումբի գիտական աշխատանքի գծով տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը։
"Բրյուսելի բոլոր երեք հանդիպումներն այդ ծրագրի մաս են կազմում, որի նպատակն է միջնորդական առաքելություն իրականացնել ըստ էության՝ այդ կարգավորման հարցում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի շահերի պաշտպանության նպատակով։ Եվ այն, որ համանախագահող երկրներից ոչ մեկը չի ժխտում իր դերը ԵԱՀԿ Մինսկի խմբում, խոսում է այն մասին, որ բոլոր երեքը հասկանում են իրավիճակը, որում Երեւանի եւ Բաքվի միջեւ միջնորդության միակ մանդատն ունի միայն ՄԽ-ն", - նկատել է նա։
Ելնելով բրյուսելյան հայտարարությունների վերլուծությունից՝ վերլուծաբանը դրանցից առանձնացրել է Արցախի կարգավիճակի հարցի լուծումը ապագային հետաձգելու մտադրությունը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն այսօր զբաղված է բացառապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններով ՝ տարածաշրջանային համատեքստում։ Եվ ներկա գործընթացի հեռանկարները, նրա կարծիքով, մեծապես կախված են այն բանից, թե ինչպես և երբ կավարտվի պատերազմն Ուկրաինայում։ Եվ, իհարկե, այն բանից, թե մինչ այդ ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Երևանն ու Բաքուն։
Այս լույսի ներքո՝ Լուկյանովը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության ամրապնդումը համարում է ԵՄ-ի կարեւոր խնդիրը: Առաջին հերթին, այն պատճառով, որ դա Բրյուսելին թույլ կտա մշտապես չզբաղվել, ըստ էության, բուն հակամարտությամբ, այլ աշխատել դրա վերջնական կարգավորման ուղղությամբ։ Իհարկե, նախընտրելի է առանց Մոսկվայի մասնակցության։
"Եթե այս ամենում չլինի ՌԴ-ը, ԵՄ համար, մեծ հաշվով, միևնույն է, թե ինչպես կլուծվի հակամարտությունը ։ Գլխավորն այն է, որ կողմերը համաձայնության գան՝ խաղաղության համաձայնագրի տեսքով։ Դա է Բրյուսելի նպատակը։ Բայց՝ թե արդյոք այն կիրագործվի, կախված է Ուկրաինայի ելքից, այն բանից, թե այդ ամենն ինչով կավարտվի ՌԴ համար։ Այնպես որ, խաղադրույքները բավականին բարձր են, ինչի մասին, ամեն ինչից զատ, վկայում է տարածաշրջանում սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրեր իրականացնելու ԵՄ պատրաստակամությունը։ Էլ չենք խոսում, ըստ էության, հակամարտության կողմերի դիրքորոշումների մասին, որոնց համար առաջնային է ոչ թե հակամարտության լուծումը, այլ այն, թե ինչ որոշակի պայմաններով այն կլուծվի", - ամփոփել է վերլուծաբանը։