Արմինֆո. Ծիծեռնակաբերդի խճուղին կբացվի 4-5 օրից։ Այդ մասին հունիսի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Մասնավորապես, նա ընդգծել է, որ աշխատանքներն իրականացվում են ինտենսիվ ռեժիմով։ Քաղաքապետի խոսքով ՝ շինարարներն աշխատում են երկու հերթափոխով ՝ իրենց վրա վերցնելով ճանապարհահատվածի վերականգնման ծախսերը։ Սակայն, լրագրողների այն դիտարկմանը, թե ճանապարհի փլուզման պատճառը շինարարության ժամանակ շինարարական նորմերի չպահպանումն է, Սարգսյանը հակադարձել է՝ հղում անելով անձրեւներին եւ այդ ճանապարհի մոտ իրականացվող շինարարական աշխատանքներին։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էչ ստացվել, որ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ընկած հատվածում տեղի է ունեցել փլուզում: