Արմինֆո.Դեսպանների թեկնածությունները հրապարակայնորեն հայտարարում է Սպիտակ տունը, և միայն իրենք են իրավասու պատասխանել դեսպանների առաջադրման վերաբերյալ հարցումներին։ Այս մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ պատասխանելով Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Ալան Փերսելի՝ ՀՀ-ում նոր դեսպան նշանակման հավանականության վերաբերյալ հարցին։
"Տիկին Լին Մ. Թրեյսին Հայաստանում ԱՄՆ դեսպանն է և, ինչպես ԱՄՆ բոլոր դեսպանները, ծառայում է Միացյալ Նահանգների նախագահին", - ընդգծել են ԱՄՆ դեսպանատանը։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տարածվել էր տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը երկրում եւ մոտ երկու ամիս անց կհեռանա հանրապետությունից, իսկ Թրեյսիին այդ պաշտոնում կփոխարինի Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան առաքելության ղեկավար Բրիջիթ Բրիքի տեղակալ Ալան Փերսելը:
Հիշեցնենք, որ Թրեյսին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը գլխավորել է 2019 թվականին։ Նա Երևան է ժամանել 2019 թվականի փետրվարի 27-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ռիչարդ Միլսին։