Արմինֆո.Հունիսի 2-ի ուշ երեկոյան Մոսկվայի Կոմսոմոլսկի պողոտայում գնդակահարել են հայ գործարար Հովհաննես Քամարյանին, երբ վերջինս անցնում էր "Սեյջի" ռեստորանի կողքով: Մարդասպանը վազել է, կրակել Քամարւյանին մեջքին, այնուհետեւ՝ գլխին։
Ինչպես ղորդում է MSK1.RU, 62-ամյա Հովհաննես Քամարյանը Gavary Group հոլդինգի հիմնադիրն էր, որն արտադրում է տարբեր արտադրանքներ պոլիմերներից: Հիմնական արտադրամասը գտնվում է մերձՄոսկովյան Լոսինո-Պետրովսկ քաղաքում: Նրա ընտանիքին է պատկանում նաև "Լոսինո-Պետրովսկի հրուշակեղենի ֆաբրիկան", որն արտադրում է "Արևելյան քաղցրավենիք " ապրանքանիշով հրուշակեղեն։ Ընտանեկան բիզնեսի ընդհանուր շրջանառությունը 2021 թվականին գերազանցել է 1,2 մլրդ ռուբլին։
Աղբյուրի տվյալներով՝ սպանված գործարարը 2013 թվականից հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից: Նա մեղադրվում էր շահադիտական նպատակներով սպանություն նախապատրաստելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Գործարարն ունի որդի՝ Ռեմ Քամարյանը, ով ընտանեկան ընկերություններից մեկի գլխավոր տնօրենն է: