Արմինֆո.Հայաստանը փոփոխություններ է կատարել կենսաբանական անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի հետ կնքված պայմանագրում։ ՀՀ կառավարությունը հունիսի 2-ին հավանություն է տվել 2010թ.սեպտեմբերին ստորագրված "Տեխնոլոգիաների, պաթոգենների և գիտելիքների, որոնք կարող են օգտագործվել կենսաբանական զենքի մշկման ընթացքում, տարածման կանխարգելման բնագավառում համագործակցության մասին" համաձայնագրի արձանագրության ստորագրմանը:
Ինչպես նշվում է փաստաթղթի պարզաբանման մեջ, համաձայնագրի նպատակն է աջակցել այդ ոլորտում կողմերի արդյունավետ կարգավորվող համագործակցությանը: Համաձայնագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, հայկական կողմը պարտավորվում է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը փոխանցել Հայաստանում կանխարգելիչ, ռազմական և խաղաղ նպատակներով հավաքված վտանգավոր պաթոգենների պահանջվող նմուշները ։ Պայմանագիրը նախատեսում էր նաեւ համաճարակաբանական տվյալների փոխանցում:
Նշվում է, որ հաշվի առնելով կենսաբանական անվտանգության եւ կենսաբանական ապահովման մասին համալիր օրենքի առաջիկա ընդունումը, որը կարգավորում է կենսաբանական անվտանգության ոլորտը եւ հստակ ամրագրում է որեւէ երկրի պաթոգենների նմուշների փոխանցման հարցում պետության պարտավորությունների բացակայությունը, ինչպես նաեւ ելնելով կենսաբանական անվտանգության ոլորտում գործընկերների հետ հավասարակշռված քաղաքականության ապահովման անհրաժեշտությունից, առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել IV հոդվածի 5-րդ կետում: "Հարկ է նշել, որ դա համապատասխանում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական ուղեգծին եւ ստանձնած միջազգային պարտավորություններին", - ասված է եզրակացության մեջ