Արմինֆո. Արցախցիների իրավունքների պաշտպանության գործում Նրանց ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը:
"Ի վերջո, Արցախի խնդիրը, ի թիվս այլ բաների, նաև այնտեղ ապրող բնակչության իրավունքների խնդիրն է։ Եվ եթե այս դրավունքների պաշտպանությունն այս իրավիճակում հնարավոր է բացառապես Հայաստանի հետ Արցախի վերամիավորման կամ Արցախի անկախացման դեպքում, ապա ինքնորոշման իրավունքի որդեգրումը որպես այդ խնդրի լուծման ուղղությամբ քաղաքականության հիմք ընդունում է անայլընտրանք բնույթ", - ընդգծել է նա։
Առանց հեծանիվ հորինելու մտադրության՝ իրավաբանը, հղում անելով միջազգային իրավունքին, նշել է, որ արցախցիների իրավունքները կարելի է և պետք է պաշտպանել անջատում հանուն փրկության (remedial secessions) միջազգային սկզբունքի գործարկման միջոցով։ Պարզապես, այն պատճառով, որ այդ իրավունքների պաշտպանության այլ ճանապարհ, օրինակ, ժամանակակից Ադրբեջանի կազմում, Արցախի բնակիչները չունեն։
Միջազգային իրավունքի այս սկզբունքը գնահատելով որպես ինքնորոշման իրավունքի շրջանակներում գործող ճանաչված սկզբունք՝ Սիմոնյանը ենթադրել է, որ Հայաստանի ղեկավարությունը փորձում է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում գործարկել հենց այդ իրավական տրամաբանությունը։ Սակայն, չունենալով այդ թեմայի մասին ամբողջական պատկերացում, շատ հաճախ մեծ վնաս են հասցնում Արցախին սեփական՝ հաճախ անկապ և միասնական համատեքստից կտրված հայտարարություններով։
"Ասեմ ավելին: Անընդհատ հայտարարել, որ Արցախի խնդիրը տարածքների խնդիր չէ, այլ բացառապես իրավունքների խնդիր, արմատապես սխալ է։ Արցախի խնդիրը տարածքային և իրավական խնդիր է, պարզապես, այն պատճառով, որ Հայաստանը միշտ պնդել է, որ անկախ Ադրբեջանը երբեք տիտղոսային իրավունքներ չի ունեցել Արցախի տարածքի նկատմամբ։ Այն պատճառով, որ այդ տարածքները, ինչպես, ի դեպ, նաև Սյունիքի և Տավուշի մարզերի շատ տարածքներ բռնի անջատվել են Հայաստանից և միացել Ադրբեջանին՝ ԽՍՀՄ գոյության տարիներին ", - ամփոփել է իրավաբանը։