Արմինֆո. Հայաստանն ունի աշխարհաքաղաքական մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու ներուժ։ Բայց՝ ոչ այս իշխանության հետ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
"Մենք, գիտեք, ունենք մեր հաշվարկները, որոնք հիմնված են միջազգային հարաբերություններում առկա իրավիճակի վրա և դրան ուղեկցող, այդ թվում ՝ տարածաշրջանային միտումների վրա։ Կարող եմ ասել, որ փաշինյանական "խաղաղության օրակարգի" իրականացման ևս մեկ ամիս – մեկուկես՝ և մենք կհայտնվենք նոր պատերազմի վիճակում։ Այս լույսի ներքո՝ միայն իշխանությունների այս բոլոր հիմարությունների դադարեցումը թույլ կտա Հայաստանին խուսափել նման վտանգավոր հեռանկարներից։ Իսկ վերջինը հնարավոր է բացառապես նրանց իշխանությունից հեռացման դեպքում", - նշել է նա։
Հանրապետականը համոզված է, որ խաղաղության օրակարգը բացակայում է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններում է, այլև աշխարհում, միջազգային հարաբերություններում՝ ընդհանուր առմամբ: Այս լույսի ներքո՝ նման կեղծ օրակարգի առկայության, Հայաստանի ղեկավարության կողմից հնչեցման փաստը, ըստ նրա, զարմանք է հարուցում ոչ միայն հայկական ընդդիմության, այլև Հայաստանի գործընկեր երկրների ղեկավարների շրջանում։
Զաքարյանը համոզված է, որ խաղաղության հասնել հնարավոր է բացառապես պայքարի միջոցով, այլ ոչ թե կեղծված քաղաքական դրույթներով։ Հատկապես՝ իրենց հիմքում պարտվողականություն և հակառակորդին նորանոր զիջումների միջոցով խաղաղության հասնելու ձգտում պարունակող։ Նման քաղաքականությունը, ըստ հանրապետականի, ապրիորի դատապարտված է պարտության և զուրկ է որևէ հեռանկարից։ Ավելին, նրա կարծիքով, դա արդեն հասկանում են, նույնիսկ, հենց իշխող կուսակցությունում։
"Օրակարգը՝ օրակարգ, ծրագրերը՝ ծրագրեր, բայց այդ դասական քաղաքական ապուշության իրականացում թույլ տալ մենք չենք կարող և թույլ չենք տա։ Ընդդիմությունը թույլ չի տա ֆանտաստիկ խաղաղության հասնել մեր իրական տարածքներն ու շահերը հանձնելու միջոցով։ Մենք թույլ չենք տա մեր զարգացման պոտենցիալ հնարավորություններից հրաժարում ապագայում։ Հնարավորություններ, որոնք հայկական պետականության, ինքնիշխանության ու անկախության պահպանման հիմքն են", - ամփոփել է Զաքարյանը։