Արմինֆո.Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է Փարիզի անսասան հանձնառությունը Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքման եւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին: Դա իր արտացոլումն է գտել Անկախության օրվա առթիվ նախագահ Իլհամ Ալիևին ուղղված Մակրոնի շնորհավորական նամակում։
"Կարող եք վստահ լինել, որ ես աջակցում եմ վերջին ամիսներին նկատվող դրական դինամիկային և արդյունքներին, որոնք ձեռք են բերվել ինչպես Ադրբեջանի և Հայաստանի միջև արտաքին գործերի նախարարների մակարդակով ուղիղ շփումների հաստատման, այնպես էլ սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման գործում։ Վստահության մթնոլորտի ստեղծումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության համար", - Մակրոնի խոսքերը մեջբերում է ադրբեջանական APA գործակալությունը:
Նշենք, որ նյութի հրապարակման պահին Ելիսեյան պալատի կայքում շնորհավորական ուղերձի մասին որևէ հաղորդում չի եղել։