Արմինֆո.Հայ-ադրբեջանական ընթացիկ խնդիրները բնավ չեն սահմանափակվում Հայաստանով և Ադրբեջանով և, անգամ, Հարավային Կովկասով։ Սա Մեծ խաղի մի փոքր տարր է, բաղադրիչ: ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ազգային անվտանգության և պաշտպանության հարցերի փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանը։
"Նման եզրակացությունն ինքնաբերաբար թելադրվում է, նույնիսկ, մակերեսային վերլուծություն կատարելիս: Եվ ես բոլորովին չեմ հասկանում, թե ինչ պատճառներով, ինչ իրողություններից ելնելով են մեր բանակցողներն իրենց ի զորու համարում Արցախի խնդիրը տարանջատել "Հայկական հարցից"։ Վերջինս, իմիջիայլոց, ոչ մի տեղ չի չքվել և շարունակում է մնալ միջազգային օրակարգի մաս։ Իսկ ահա Երեւանում, չգիտես ինչու, մտածում են, որ այն կարելի է տարանջատել Մեծ Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացներից", - ընդգծել է նա։
Մինչդեռ, աշխարհաքաղաքական իրողությունները, ըստ Արզումանյանի, բոլորովին տեղ չեն թողնում հայաստանյան պաշտոնյաների երազանքներն իրականացնելու համար։ Այն է՝ հասնել խաղաղության չափից դուրս ագրեսիվ հարևանների հետ՝ շրջապատող բոլոր տարածաշրջանների ռազմական գործողությունների թատերաբեմի վերածման պայմաններում։ Թող որ՝ տարբեր աստիճաններ ինտենսիվության:
Հայ զինծառայողի վերջին սպանությունը, Ալիևի բռունցքներ թափահարելը՝ փորձագետը դիտարկում է որպես վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ճնշման տրամաբանական քաղաքականության շարունակություն։ Եվ այն, որ Երևանն այդ քաղաքականության էությանը ձգտում համառորեն չհասկանալ, նախընտրելով գտնվել իրողություններից կտրված խաղաղության հույսերի վիճակում, նրա կարծիքով, բացառապես Երևանի խնդիրն է։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հակասությունների անմիջականորեն արցախյան քեյսին՝ փորձագետը նշել է, որ Արցախի կարգավիճակի հարցում միջազգային նշաձողի ոչ մի իջեցում չկա և չի էլ եղել։ Ավելին, 2020 թվի աշնանը Ռուսաստանի և Թուրքիայի կողմից Արցախի խնդրի յուրօրինակ լուծումից հետո հենց աշխարհաքաղաքական գործընթացները միջազգային այլ դերակատարների կատարմամբ ցուցադրեցին բոլորովին այլ իրողություններ։ Իրողությունները, որոնցից, ըստ Արզումանյանի, իրավիճակի իրենց գնահատականներում կտրված էին Պուտինն ու Էրդողանը։ Իրողություններ, որոնց շրջանակներում հանկարծ պարզ դարձավ, որ ոչ Արցախի խնդիրը, ոչ էլ "Հայկական հարցը" փակված չեն, Իսկ Արցախը նախկինի պես սպասում է իր կարգավիճակին։
"Եվ ահա հենց այդ աշխարհաքաղաքական իրողությունների շրջանակներում են ստիպված գործել Անկարան, Մոսկվան եւ, համապատասխանաբար, Բաքուն։ Այստեղից էլ՝ Ալիևի կողմից ուժի կիրառման սպառնալիքի եւ դրա կիրառման հերթական դրսևորումները՝ մեր տղայի սպանության տեսքով։ Գործել՝ համոզելու Երևանին հրաժարվել այն մոտեցումներից, որոնք արդեն պատրաստ է ձևավորել և ընդունել միջազգային հանրությունը։ Եվ՝ որոնք ընդհանուր ոչինչ չունեն Թուրքիայի և ՌԴ-ի մոտեցումների հետ", - ամփոփել է փորձագետը։