Արմինֆո.Կիպրոսյան այցի շրջանակներում ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է կիպրացի եվրոխորհրդարանական Կոստաս Մավրիտիսի հետ։ Կիպրոսում արցախյան պատվիրակությունը նաև ներկա է գտնվել Մելքոնյան կրթական հաստատությանը նվիրված Համազգային պարախմբի տարեկան հաշվետու համերգին։
ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Կիպրոսի Հանրապետություն է մեկնել ՀՅԴ Կիպրոսի հայ դատի հանձնախմբի հրավերով։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել իշխող ՏԻՍԻ կուսակցության նախագահ Ավերոֆ Նեոֆիդուի և փոխնախագահ Խարիս Ղեորկեատիսի հետ։
Հաջորդ հանդիպումը Նիկոսիայի քաղաքապետի՝ Կոստանտինոս Եորկաճիսի և ավագանու անդամներ Օլղա Մարուտիայի և Վալերիոս Տանիիլիտիսի հետ էր։ Հանդիպումներին մասնակցում էին նաև ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչ Սիմոն Այնեճյանը և Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Գազանճյանը։
Նույն օրը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 104-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ելույթով հանդես է եկել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թոմվասյանը։