Արմինֆո. Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։
Ինչպես հաղորդում Է Կրեմլի մամուլի ծառայությունը, քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ շեշտելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման եւ կայունության ամրապնդման, տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված կոնկրետ հարցերի լուծումը:
Իլհամ Ալիեւը տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին: "Քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության որոշ արդիական հարցեր։ Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա խորացման փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի' 2022 թվականի փետրվարին Մոսկվա կատարած պաշտոնական այցի արդյունքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կանոնավոր շփումները տարբեր մակարդակներում", - ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում: