


Արմինֆո. Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 10 307 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 24 մարդու մոտ (շաբաթական աճը՝ 9,1 տոկոս), ապաքինվել է 385 հիվանդ, մահացել է՝ 1-ը:
Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, փաստացի բուժում է ստանում 48 հիվանդ (մեկ շաբաթվա ընթացքում 87,6% - ով նվազումով):
Ընդհանուր առմամբ, երկրում անցկացվել է 3 099 602 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 422 963 դեպք, ապաքինվել է 412 606 մարդ, մահվան դեպքերը՝ 8 625:
Ընդ որում, վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 006 554 մարդ, ինչը 0,3 տոկոսով բարձր է մեկ շաբաթվա վաղեմության ցուցանիշից:
Ըստ աղբյուրի, ս.թ. մայիսի 29-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, երկրում ստացել են հակաքովիդային պատվաստանյութի 2 199 416 դեղաչափ, որոնցից առաջին բաղադրիչ պատվաստվել 1 134 399 քաղաքացի (մեկշաբաթյա աճը՝ 0,1%): Վերջին շաբաթվա ընթացքում վերապատվաստված քաղաքացիների թիվն աճել է 3,1 տոկոսով ՝ հասնելով 54 415-ի։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում առանց որևէ սահմանափակման հասանելի են ռուսական արտադրության «ՍպուտնիկV», բրիտանաշվեդական AstraZeneca, չինական «Կորոնավակ» և «Սինոֆարմ», ամերիկյան արտադրության Phizer և "Սպայկվաքս" (ամերիկյան Moderna ընկերության արտադրության) պատվաստանյութերը:-



