Արմինֆո. "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը չի մասնակցի հունիսի 3-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստին, որը նախաձեռնել են "Հայաստան" եւ "Պատիվ ունեմ" դաշինքները: Այդ մասին հաղորդել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
"Արդեն մեկ ամսից ավելի է ՝ խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքար է մղում Արցախի փրկության դեկլարատիվ կարգախոսներով, առայժմ չառաջարկելով արցախյան խնդրի լուծման որևէ տրամաբանական ճանապարհ։ Հիմա առավել քան ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը կրկին փորձում է արցախյան հարցը օգտագործել բացառապես ներքաղաքական նպատակներով։ Հենց դրան է ուղղված Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը։ Չունենալով ժողովրդի աջակցությունը, չունենալով հրապարակում լսարան, խորհրդարանական ընդդիմությունը փորձում է Ազգային ժողովի ամբիոնն օգտագործել որպես "քաղաքի կաթվածահարության" լծակ", - նշել է Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ խորհրդարանական ընդդիմությունն ամիսներ շարունակ բոյկոտել է միջխորհրդարանական պատվիրակությունների աշխատանքը, հրաժարվելով ներկայացնել Արցախի շահերը տարբեր միջազգային հարթակներում:
Ընդ որում, կառավարող ուժի պատգամավորը հավելել է, որ ՔՊ խմբակցությունը չի տեղի չի տա քաղաքական շանտաժին եւ չի մասնակցի արտահերթ նիստին, սակայն կշարունակի պաշտպանել Արցախի եւ նրա բնակչության իրավունքները բոլոր մակարդակներում եւ հարթակներում: