Արմինֆո. Ոստիկանությունը կալանավորել է 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գունդը գրաված "Սասնա ծռեր" խմբի անդամներին: Այդ մասին վաղ առավոտյան Facebook-ի իր էջում հաղորդել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
«Րոպեներ առաջ ինձ տեղեկացրին, որ տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետի գլխավորությամբ, առանց հիմք եւ պատճառ նշելու, Սասնա Ծռեր խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանին տանից արգելանքի է վերցրել եւ տեղափոխում է Երեւան: Կապվեցի, բայց ոստիկանները հրաժարվեցին ինձ հետ խոսել: Հենց նոր տեղեկացա, որ ոստիկանները այցելել են նաեւ Վարուժան Պարսամի Ավետիսյանի բնակարան:
Իսկ սա նշանակում է, որ ՍԾ-երի նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ եւ տղաներին վերադարձնում են բանտ», - գրել է փաստաբանը:
Առավոտյան հասարակական-քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը, իր հերթին, հաղորդել է, որ տնից տարել են նաև "Սասնա ծռեր" խմբի անդամ Պավել Մանուկյանին: