Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել Հարավային Կորեայում, Չիլիում, Սան Մարինոյում եւ Կիպրոսում դեսպաններ նշանակելու մասին:
Խաչատուրյանի հրամանագրի համաձայն, Ճապոնիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ (նստավայրը ՝ Տոկիո)։
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը համատեղության կարգով նշանակվել է Չիլիում ՀՀ դեսպան (նստավայրը' Բուենոս Այրես): Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Սան Մարինոյում ՀՀ դեսպան (նստավայրը' Հռոմ), Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը' Կիպրոսում ՀՀ դեսպան (նստավայրը' Աթենք):