Արմինֆո.Միացյալ Նահանգները ողջունում է հայ-ադրբեջանական երկկողմ սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
"Միացյալ Նահանգները սատարում է ԵՄ-ի միջնորդությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունները եւ խրախուսում է հետեւողական դրական գործողություններն ու երկկողմ երկխոսության շարունակումը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության", - Բլինքենի խոսքերն են մեջբերվում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան օգտահաշվում, հաղորդում է TURAN-ը: