Արմինֆո.Շատ շուտով Մոսկվան կփորձի վերադառնալ դոմինանտի դերին Հարավային Կովկասի մեծ խաղում։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
"Չեմ կարծում, որ ՌԴ-ն կփորձի իրեն և սեփական շահերը տեղավորել ուրիշների կողմից համակարգվող բանակցային ձևաչափի մեջ, մասնավորապես, Բրյուսելում։ Ես ակնկալում եմ իրադարձություններ, որոնք Մոսկվային թույլ կտան, գործնականում, վերադառնալ Կովկասում մեծ խաղի", - ընդգծել է նա։
Ըստ քաղտեխնոլոգի՝ այս փուլում Մոսկվան փորձում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ Արևմուտքի կողմից համակարգվող գործընթացներում՝ շատ լավ հասկանալով և տեսնելով բրյուսելյան ձևաչափում վերջնականապես տեղավորվելու Երևանի ու Բաքվի փորձերը։ ՌԴ ընթացիկ պասիվությունը Հակոբյանը բացատրում է թուրքական գործոնով։ Նրա կարծիքով, այդպիսով Մոսկվան փորձում է խուսափել այժմ արդեն Անկարայի հետ դիմակայության հեռանկարից։
Կովկասյան ուղղությամբ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ընթացիկ ակտիվությունը քաղտեխնոլոգը բացատրում է Ռուսաստանի համար նոր ճակատ ստեղծելու ձգտումով, այժմ՝ արդեն Հարավային Կովկասում: Այդ նպատակով օգտագործելով հայ-ադրբեջանական հակասություններն, ընդհանուր առմամբ, և Արցախի հարցը, մասնավորապես։ Ինչի համար, առաջին հերթին, փորձում բանակցային գործընթացի մոդերացիան դուրս բերել Ռուսաստանի տակից։
"Իրականում, տարածաշրջանի մոդերատոր կարող է լինել կամ Ռուսաստանը, կամ Թուրքիան։ Ըստ այդմ ՝ Արևմուտքը, գործնականում, ընդ որում, բավականին հապճեպ փորձում է գործընթացներ վարել թուրքական ուղղությամբ։ Ինչը պայմանավորված է Կովկասում իր հնարավորությունների նվազեցման հեռանկարի գիտակցմամբ՝ Ուկրաինայում իրավիճակի կայունացումից հետո ", - ամփոփել է նա։