Արմինֆո.Ադրբեջանցի զինծառայողների կողմից գերեվարված Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը կփոխանցվի Հայաստանին։
Ինչպես Trend-ին հաղորդել է ադրբեջանցի գերիների եւ պատանդների տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը, Մարտիրոսովն այս շաբաթ կհանձնվի հայկական կողմին:
Հիշեցնենք, որ հայկական բանակի զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը ապրիլի 23-ին գերեվարվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից՝ զորամասից դեպի մարտական դիրք տանող ճանապարհին։