Արմինֆո.ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում:
Ինչպես հաղորդել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը, Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի առաջին օրը Կոպիրկինը Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավարության ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել 2020թ. մարտական առաջադրանք կատարելիս Երասխ բնակավայրի շրջանում զոհված մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին: Դիվանագիտական առաքելության ղեկավարն այցելել է նաեւ Հայաստանի "Տեղ" եւ "Պարույր Սեւակ" սահմանային կետեր, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց առօրյային, ուսումնամարտական գործունեությանը, ինչպես նաև զգալիորեն կատարելագործված ռուսական կողմի հետ սեղմ ժամկետներում բնակվելու և ծառայության իրականացման պայմաններին:
Նշենք, որ նախօրեին Սյունիքում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։