Արմինֆո. Իմ կարծիքով, հետխորհրդային տարածքի հարավային մասի նկատմամբ Մոսկվայի հետաքրքրության կորստի թեզը Ուկրաինայի ֆոնին բավական մակերեսային է։
Իրականում Հարավային Կովկասը ՌԴ համար նախկինի պես շատ կարևոր է՝ նրա շահերի պաշտպանության տեսանկյունից։ Ինչը, կարծում եմ, Մոսկվայից պահանջում է հենց նույն Ղարաբաղի վերաբերյալ նախաձեռնություններ և՝ բովանդակային նախաձեռնություններ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, "Մեժդունարոդնայա անալիտիկա" ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։
"Մայիսի 22-ին մենք տեսանք, թե ինչպես հերթական անգամ հայ-ադրբեջանական հակամարտության քննարկման վայր դարձավ Բրյուսելը։ Միանգամից նշեմ բրյուսելյան բարձր բանակցային տեմպը. կես տարվա ընթացքում սա արդեն երրորդ հանդիպումն է այս ձևաչափով։ Եվ բոլոր երեք փուլերն էլ ավարտվել են, այդ թվում ՝ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերմամբ։ Իսկ նախօրեին Միշելը հայտարարել է, որ սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստում կքննարկվեն սահմանազատման և սահմանին կայուն իրավիճակի ապահովման բոլոր հարցերը։ Իսկ տարածաշրջանի սոցիալ - տնտեսական զարգացման, լիարժեք հաղորդակցային ենթակառուցվածքի վերականգնման հնարավորությունների քննարկումը եւ խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը խոսում է ԵՄ-ի կողմից այդ խնդիրների համակարգային քննարկման մասին", - ընդգծել է նա:
Մայիսի 22-ին Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիեւ ձեւաչափով թվով երրորդ հանդիպման արդյունքնում պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանային համագործակցության բացմանն ուղղված հետագա աշխատանքների վերաբերյալ, սահմանի սահմանազատման և անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ ընթացիկ տարվա հուլիս - օգոստոս ամիսներին հերթական հանդիպման վերաբերյալ:
Վերլուծաբանը Շառլ Միշելի բուռն գործունեությունը դիտարկում է խաղաղ գործընթացի գլխավոր մոդերատորի դերը վերջնականապես իրեն ամրագրելու ԵՄ փորձի լույսի ներքո՝ Մոսկվային մղելով երկրորդ պլան։ Թեև, նրա գնահատմամբ, հենց Մոսկվան է հզոր հիմք ստեղծել թե սահմանազատման, թե խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։ Իսկ նույն Եվրախորհրդի ղեկավարի հայտարարություններում Մոսկվայի այդ դերի դրական գնահատականի բացակայությունը Մարկեդոնովը գնահատում է որպես, մի կողմից, ՌԴ-ի և, մյյուս կողմից, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև մրցակցության օրինաչափ դրսևորում ղարաբաղյան ուղղությամբ։
"Այս լույսի ներքո, այն զգացումը, որ Մոսկվան առաջ է թողնում Բրյուսելին Եվրասիայի այս հատվածում, օրինաչափ հարցեր է առաջացնում։ Հնարավոր է ՝ այն հաշվարկը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակասությունների ծավալը թույլ չի տա ԵՄ-ին գործը հասցնել վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Շատ հնարավոր է, որ նման հաշվարկն արդարացված է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Մոսկվան պետք է հոգ տանի սեփական տեղը պահպանելու, համապատասխանաբար, Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացներում շահերը պահպանելու մասին։ Եվ դա պետք է անել ժամանակին", - ամփոփել է Մարկեդոնովը։