Արմինֆո.Ուսումնասիրելով սահմանադրության փոփոխությունների նախագծի տեքստը՝ հայ փորձագետները համակարծիք են, որ Ղազախստանը գնում է ժողովրդավարացման, այն գծի ուղղությամբ, որը կարող է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում քաղաքական համակարգերի թարմացման օրինակ ծառայել:
Երեւանում փորձագետների, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան' նվիրված Ղազախստանում սահմանադրական բարեփոխման ու ՂՀ սահմանադրության մեջ փոփոխությունների շուրջ համազգային հանրաքվեին: Հայաստանում ՂՀ դեսպան Բոլատ Իմանբաևը միջոցառման մասնակիցներին մանրամասն տեղեկացրել է ՂՀ սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունների մասին:
Հարմարության համար մասնակիցներին առաջարկվել են ցուցադրական նյութեր և շնորհանդեսներ։
"Առաջիկա սահմանադրական բարեփոխումը կարեւոր քայլ է լայնածավալ քաղաքական բարեփոխումների նախագահական ծրագրի իրականացման համար։ Հանրաքվեն պահանջվում է հին մոդելից վերջնական հեռացման և քաղաքական համակարգը վերագործարկելու համար", - իր ելույթում նշել է դեսպան Իմանբաևը։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ակտիվ քննարկում։ Հիմնվելով իրենց ոլորտների փորձագիտական փորձի վրա՝ միջոցառման մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքը ՂՀ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ:
Մասնավորապես, Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ. Վարդան Այվազյանը նշել է, որ սահմանադրական փոփոխությունները Ղազախստանում պետականության կայացման գործընթացի տրամաբանական շարունակությունն են՝ ընդգծելով փոփոխությունների տեքստի համապատասխանությունը լեգիտիմության և սահմանադրականության հատկանիշներին:
"Ղազախստանն ընթանում է վարքագծի ոչ իրավիճակային կանոնների ճանապարհով, ձեւավորում է պետականաշինության հիմնարար սահմանադրական սկզբունքները։ Ղազախստանը համակարգաստեղծ դերակատարում ունի ԿԱ տարածաշրջանում պետականության կառուցման գործում, հանդիսանում է տարածաշրջանի զարգացման տարածաշրջանային աշխարհաքաղաքական հայեցակարգի մշակման կենտրոնը: Կարծում եմ, Ղազախստանում սահմանադրական բարեփոխումից հետո Կենտրոնական Ասիայի մյուս երկրները պետք է հետեւեն Ղազախստանի օրինակին։ Եւ որդեգրեն պետականության ժողովրդավարական զարգացման ուղին", - նշել է փորձագետը։
"Ինտեգրում և զարգացում" հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը նշել է, որ երկրի զարգացման դինամիկ գործընթացի պահպանման համար անհրաժեշտ է մշտապես խթանել, թարմացնել, վերակառուցել հասարակությունը: Փորձագետը համոզված է, որ առաջիկա հանրաքվեն ուղղված է հենց այդպիսի ազդակ դառնալուն։
"Նախագահը կամովին, սեփական նախաձեռնությամբ իր լիազորությունների մի մասը փոխանցում է խորհրդարանին։ Եվ սա լավ մտածված քայլ է ընդհանուր ժողովրդավարական գործընթացի ուղղությամբ ։ Փոփոխություններից հետո կուսակցական համակարգը դառնում է ավելի ազատական։ Նշանակում է՝ մենք գործ կունենանք բազմակուսակցական համակարգի հետ կենտրոնասիական տարածաշրջանում։ Ղազախստանի փորձին ուշադիր հետևող Կենտրոնական Ասիայի հարևանները նույնպես կկանգնեն իրենց քաղաքական համակարգի թարմացման հարցի առջև", - կարծում է փորձագետը։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով ՝ սահմանադրական փոփոխությունների տեքստն իր վրա միանշանակ հստակ տպավորություն է թողել. Երկիրն ընթանում է զարգացման ժողովրդավարական ճանապարհով՝ չունենալով ոչ մեկի առջև արտաքին պարտավորություններ։
"Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղտնտեսության ոլորտի փորձագետ Թաթուլ Մանասերյանն, իր հերթին, մատնանշել է այն փոփոխությունները, որոնք, ըստ նրա, հիմնարար նշանակություն ունեն: "Հողը, դրա ընդերքը և բնական ռեսուրսները փոփոխություններից հետո պատկանում են ժողովրդին։ Դա ոչ միայն առաջընթաց քայլ է: Դա կբարձրացնի ժողովրդի տոնուսը։ Որովհետև ժողովուրդը կսկսի հավատալ, որ առանց իր համաձայնության երկրում ոչինչ չի կարող տեղի ունենալ ։ Կարեւոր է նաեւ քաղաքացիական հասարակության դերը, քանի որ փոփոխություններով ընդլայնվում են շարքային քաղաքացիների իրավունքները և նրանց մասնակցությունը որոշումների կայացմանը: Ցավոք, հետխորհրդային տարածքի շատ երկրներում քաղաքացիական հասարակության ձայնը դեռ պահանջված չէ ։ Բայց, առանց քաղաքացիական հասարակության մասնակցության, չեմ հավատում, որ շոշափելի առաջընթաց լինի":
Միջոցառման մասնակիցները, ողջունելով Ղազախստանի սահմանադրական բարեփոխումը, Ղազախստանի եղբայրական ժողովրդին հաջողություն են մաղթել ուժեղ պետության կառուցման գործում, և հաջողություն՝ այդ դժվարին առաքելության մեջ: