Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Ինչպես հաղորդում է APA-ն, Ալիեւը Էրդողանին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի, Եվրոպական միության խորհրդի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ Բրյուսելում կայացած հանդիպման մասին: Ալիեւն անդրադարձել է հանդիպման ժամանակ քննարկված հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, այդ կապակցությամբ ներկայացված ադրբեջանական հինգ սկզբունքներին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի, երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման, տրանսպորտային միջանցքների բացման, սահմանների սահմանազատման վրա: Ադրբեջանի նախագահն ասել է, որ դրական է գնահատում եռակողմ հանդիպման արդյունքները։
Միաժամանակ նա հաղորդել է, որ արդեն կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով ստեղծելու մասին:
Ալիեւը նաեւ նշել է, որ կողմերը համաձայնության են եկել, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" բացման շուրջ, այդ թվում ՝ ինչպես երկաթուղու, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների կառուցման շուրջ:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել եռակողմ հանդիպման մասին տեղեկատվության համար և բարձր գնահատել հանդիպման ընթացքում ձեռք բերված դրական արդյունքները: Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները կարևորել են տարածաշրջանում խաղաղության շուտափույթ ձեռքբերումը։