Արմինֆո. Սեփական պագան որոշելու հարցում Արցախի բնակչության դերի վերաբերյալ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությունը ոչ մի նոր մեսիջ չէր պարունակում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։
"Փաստն այն է, որ ԱՄՆ-ը միշտ է ճանաչել ինքնորոշման իրավունքը։ Եկեք հիշենք թեկուզ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բրիտանական կայսրության ճակատագրի շուրջ Ռուզվելտի և Չերչիլի բանակցությունները ։ Այս լույսի ներքո՝ տիկին դեսպանի հայտարարության մեջ անձամբ՝ ինձ համար ոչ մի նոր բան չկա։ Եվ եթե դա նորություն է մեզ համար, ապա դա կարող է խոսել միայն կամ սխալ ուղեգծի, կամ հայ քաղաքական վերնախավի կողմից սեփական ժողովրդին խաբելու տասնամյակների մասին", - ընդգծել է նա։
Նորությունը, ըստ Խզմալյանի, ավելի շուտ ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության իրավունքի միջեւ հակասությունների տարրական բացակայության փաստը հայ հասարակությունից թաքցնելն է: Այսպես, ի տարբերություն պետությունների մշտապես փոփոխվող սահմանների, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը հավերժ է և անսասան։ Հետևաբար, այս սկզբունքին հավատարիմ մնալու դեպքում Հայաստանի և, առաջին հերթին, Արցախի բնակչության իրավունքները, անվտանգությունն ու ճակատագիրը, նրա կարծիքով, դիտարկվելու են ԱՄՆ-ի, ԵՄ-ի և մնացած քաղաքակիրթ աշխարհի երաշխավորված իրավունքի շրջանակներում։
Մոտավորապես այդ մասին է ժամանակ առ ժամանակ, ըստ քաղաքականության, ակնարկում ԱՄՆ-ը Հայաստանին։ Ընդ որում, վերջին անգամ նման ուղերձով 2018 թվականի աշնանը Երևան էր ժամանել ՝ ՀՀ նոր ղոկավար Նիկոլ Փաշինյանի մոտ, ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։ Ընդ որում, առաջարկն ուղեկցվել է Հայաստանին սպառազինության մատակարարման առաջարկներով։ Բայց իրականում այս ամենի հետևում, ըստ քաղաքական գործչի, կանգնած էր Արևմուտքի և Արևելքի միջև քաղաքակրթական ընտրության առաջարկը։