


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին
հայտարարությունն աննախադեպ էր այն առումով, որ առաջին անգամ հնչեց ղարաբաղյան
հակամարտության կողմերից մեկին հասցեագրված կոչ և, նույնիսկ` պահանջ: ԱրմԻնֆո-ի
թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ,
ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Մինսկի միջնորդներն իրենց վերջին հայտարարությամբ
առաջին անգամ Բաքվին իր տեղը ցույց տվեցին: Հունվարին Ադրբեջանը պարտություն կրեց
ինչպես մարտական ասպարեզում` իր իսկ նախաձեռնած ռազմական սադրանքներում, այնպես էլ
դիվանագիտական ասպարեզում», - ամփոփել է Շարմազանովը:
Նշենք,
որ ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Տարեսկզբին
սկսված իրավիճակի սրումը պետք է դադարեցվի` հանուն վստահության վերականգնման և
առաջընթացի լեռնային ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում: Մենք Ադրբեջանին
կոչ ենք անում կատարել հակամարտության խաղաղ կարգավորման գծով ստանձնած իր պարտավորությունները,
իսկ Հայաստանին` միջոցներ ձեռնարկել լարվածությունը վերացնելու ուղղությամբ:
Կողմերը պետք է զուսպ վերաբերվեն հրադադարի շուրջ համաձայնագրի պայմաններին:
Բռնությունն ի քիչ է դարձնում հանուն խաղաղության գործադրվող ջանքերը»


