Արմինֆո.ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը եւ պատրաստ է օգնել, այդ թվում ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման վերաբերյալ հարցին։
"Մենք թախաանձագին կոչ ենք անում, որպեսզի այդ երկխոսությունը շարունակվի, որպեսզի կողմերն ակտիվացնեն իրենց դիվանագիտական փոխգործակցությունը' նպատակ ունենալով օգտագործել ուղղակի համագործակցության առկա մեխանիզմները եւ փորձել գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու եւ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի համապարփակ լուծումներ եւ կարգավորել իրենց հարաբերությունները, կնքելով, ներեք ինձ, համապարփակ խաղաղության համաձայնագիր կնքելու միջոցով: Մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին։ Մենք նախկինի պես պատրաստ ենք օգնել Հայաստանին ու Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ", - հայտարարել է Փրայսը։