Արմինֆո. Սերգեյ Փարաջանովի թանգարանում այս ամռանը կկայանա Գարիկ Գրիգորյանի բեմադրած "Անիրական կյանք" թատերական ներկայացումը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը։
Թանգարանում թատերական ներկայացումների բուն գաղափարը, ինչպես նա նշել է, ռեժիսորի հետ քննարկվել է տարիներ առաջ: "2018 թվականի գարնանը ես հարցրեցի Գարիկին, թե արդյոք նա չի մտածել Սերգեյ Փարաջանովի չնկարահանված սցենարների թատերական ներկայացման մասին։ Այդ գաղափարը նրան հետաքրքիր թվաց։ Սակայն, շնորհիվ տարբեր իրադարձությունների եւ հանգամանքների, այդ թվում կորոնավիրուսի համավարակի, այդ խոսակցությունը մենք երկար ժամանակով հետաձգեցինք: Բայց անցավ ժամանակ, և ես կրկին հիշեցրեցի նրան այդ գաղափարի մասին", - ասել է նա։
Անահիտ Միքայելյանի խոսքով՝ բեմադրիչը որոշել է իր աշխատանքն սկսել այդ ուղղությամբ, նախ, բացահայտելով Սերգեյ Փարաջանովի կերպարը, ցույց տալով նրա արդիականությունը մեր օրերում, և "Փարաջանովյան քամու" գործադրած ազդեցությունը մարդկանց կյանքի վրա: Գարիկ Գրիգորյանի բեմադրությամբ Փարաջանովի կերպարից անցում կկատարվի հավաքածուից ընտրված առարկաներին, որոնք կկենտրոնանան մշակութային դրսևորումների արմատներին:
«Գործընթացը բավականին ծախսատար է ֆինանսական տեսանկյունից: Մեզ համար հիմա առաջնային խնդիր է միջոցներ գտնելը։ Բայց, ամեն դեպքում, առնվազն, մինչև հունիսի 10-ը, մենք արդեն պետք է ձևավորենք հստակ տեսլական, թե ինչպես է ամեն ինչ լինելու, շաբաթը քանի անգամ և այլն: Խոստովանենք, սա իմ նվիրական ցանկություններից մեկն է, որ մեր թանգարանում նման ներկայացումներ լինեն», - ասել է նա:
Անահիտ Միքայելյանը վստահություն է հայտնել, որ Սերգեյ Փարաջանովի մասին այս թատերական ներկայացումը կօգնի ճիշտ հասկանալ եւ գնահատել ռեժիսորի արվեստը: