Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մտահոգություն է հայտնել ընդդիմության հանրահավաքներում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Ելույթ ունենալով "Ժողովրդավարության հայկական ֆորումում"՝ դիվանագետը հաղորդել է, որ տեսել է տեսանյութում արձանագրված ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման դեպքեր, ինչը պետք է քննության առարկա դառնա:
"Ես նկատել եմ, որ կառավարությունում կա այդ դրվագների հետաքննության, խաղաղ ցույցերի անցկացման քաղաքացիների իրավունքների և լրագրողների գործունեությունն իրականացնելու իրավունքների հարգման մոտեցում", - ասել է դեսպանը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ ցուցարարները նույնպես ունեն իրենց պարտականությունները։ Մասնավորապես, իրականացնել խաղաղ գործողություն, որը չի հանգեցնի անկանոն իրավիճակի, քաոսի, եւ չի խախտում ուրիշների իրավունքները: