Արմինֆո.Երեւանը պետք է դրական պատասխան տա Բաքվի խաղաղ նախաձեռնություններին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՝ Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին։
"Մենք մշտապես հորդորում և խրախուսում ենք Հայաստանին արձագանքել այդ բարի մտադրություններին։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշում են գործադրում "արմատականները" երկրի ներսում և արտերկրի սփյուռքից։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի] Բլինքենին, այլեւ մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այդ ուղղությամբ ։ Մեր երեկվա հանդիպման ժամանակ (ԱՄՆ պետքարտուղարի հետ) մենք եւս մեկ անգամ հիշեցրեցինք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում եւ բարի կամք են դրսեւորում ՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման", - ասել է Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն:
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանը հստակ ցույց տվեց տարածաշրջանում խաղաղության իր ձգտումը։ Չավուշօղլուն հիշեցրել է, որ ադրբեջանական կողմից Հայաստանին առաջարկվել է կնքել համապարփակ խաղաղության համաձայնագիր։ Թուրք դիվանագետը նշել է, որ Ադրբեջանը նաեւ աջակցում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին: