Արմինֆո.Ապագա աշխարհակարգում, որն արդեն այսօր ձևավորվում է ուկրաինական պատերազմի մարտահնոցում, ԱՄՆ-ը կարող է առանցքային դեր ստանալ Հայաստանի անվտանգության ապահովման գործում։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։
"Արդեն այսօր ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կենսական կաարեւոր նշանակություն ունեն Հայաստանի համար։ ԱՄՆ-ը կարեւոր դաշնակից է Հայաստանում ժողովրդավարական կարգերի կայացման եւ դրանց անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքների ապահովման գործում: Այս լույսի ներքո Հայաստանի արտգործնախարարի' վերջերս Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ստորագրված փաստաթուղթը հայկական դիվանագիտության քայլ է հենց այդ ուղղությամբ: Քայլ, որին պետք է հաջորդեն նաև մյուս քայլերը", - կարծում է նա։
Մեհրաբյանի գնահատմամբ՝ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի եւ Էնթոնի Բլինքենի ստորագրած Քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության մասին հուշագիրը Հայաստանի համար կարեւոր օգնություն է երկրի տեխնոլոգիական զարգացման հեռանկարների տեսանկյունից: Հատկապես, հաշվի առնելով, որ ստորագրված փաստաթղթում շեշտը դրվում է Հայաստանի էներգետիկ ինքնաբավության ապահովման անհրաժեշտության վրա։
"Ի վերջո, Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որն ունի միջուկային էներգետիկա, համապատասխան ենթակառուցվածքներ եւ մասնագետներ։ Այս ամենը ձևավորում է մեր երկրի նկատմամբ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հետաքրքրություն", - կարծում է փորձագետը։
Մայիսի 2-6-ը տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը ԱՄՆ: Վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ հայկական դիվանագիտության ղեկավարի հանդիպումը ամերիկացի գործընկերոջ հետ անցել է առանց այս կամ այն միջազգային ձևաչափի եւ, ամենագլխավորը, Արցախի շուրջ հակամարտության հետ շաղկապման։ Միրզոյանը մեկնել էր Վաշինգտոն՝ մասնակցելու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին։ Նա այնտեղ բանակցություններ է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID-ի տնօրեն Սամանտա Փաուերի, ԱՄՆ-ի Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հայաստանի արտգործնախարարը նաև ելույթ է ունեցել ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոններից մեկում՝ Atlantic Counsil-ում։ Միրզոյան-Բլինկեն բանակցությունների արդյունքում ստորագրվել է Քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության հուշագիր։